Ֆրանսուա Օլանդը դեռևս չի այցելել հիվանդանոցում գտնվող իր քաղաքացիական կնոջը


00:39 , 17 հունվար, 2014

Tert.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դեռ ոչ մի անգամ չի այցելել իր քաղաքացիական կնոջը, ով հիվանդանոցում է հայտնվել՝ տեղեկանալով, որ երկրի ղեկավարը գաղտնի հանդիպում է դերասանուհի Ժյուլի Գայեի հետ: Այս մասին հաղորդում է Вести.ru-ն:

Վալերի Տրիերվեյլերն արդեն մեկ շաբաթ գտնվում է փարիզյան հիվանդանոցում։ Բժիշկներն արձանագրել են, որ նրա մոտ նկատվում են տրամադրության կտրուկ տատանումներ և ծայրահեղ գերհոգնածություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ