13:32 , 20 հունիս, 2012|
Նրա ընկերներն ու կոլեգաներն անում են ամեն ինչ, որպեսզի Արան ստանա անհրաժեշտ բուժում՝ առավելագույնը, ինչ հնարավոր է անել հայաստանյան առողջական համակարգերի շրջանակներում: Սակայն վնասվածքը շատ լուրջ է և ապաքինման համար Արային անհրաժեշտ է լուրջ վերականգնողական բուժում արտերկրում՝ նորագույն տեղնոլոգիաների միջոցով, որոնք, ցավոք, դեռ չկան Հայաստանում:
Նման բուժումը կարող են իրականացնել գերմանական, իսրայելական կամ ավստրիական կլինիկաները, սակայն շատ թանկ է՝ մոտ 100 օր տևողությամբ բուժման կուրսի համար կանխավ պետք է վճարել մոտ 40,000 եվրո, իսկ մեկ օրվա համար՝ մոտ 400 եվրոյից սկսած:
Շուրջ 17 տարի Արան օգնել է բազմաթիվ մարդկանց, որոնցից տարեկան միջին հաշվարկներով վիրահատելով մոտ 40 երեխաների: Հարյուրավոր կյանքեր փրկած հմուտ բժշկին այս պահին մեր բոլորի կարիքն ունի…Խնդում ենք. չլինել անտարբեր մարդկանց ճակատագրերի հանդեպ: Չէ՞ որ մի օր նրա մասնագիտական հմտությունները կարող են պետք գալ ձեզ հարազատ մարդկանց…
Մենք ևս չեինք կարող անտարբեր անցնել այս պատմության կողքով և փորձելու ենք մեր փորքիկ լուման ներդնել նրա բուժման գործում՝ կոչ անելով բոլորիդ միանալ մեզ…
Եվ այսպես. հունիսի 24-ին Մադրիդի «Ռեալի» Հայկական Ֆան Ակումբի ֆուտբոլային թիմը ընկերական հանդիպում կանցկացնի «FCA Bussines» թիմի հետ: Բոլորիս նպատակը մեկն է` օգնել այդքան մարդկանց օգնության ձեռք մեկնած մարդու, քանի որ այս դեպքում մարդկային լիարժեք կյանքը, որի համար պայքարում է Արան, կարող է բազմաթիվ այլ կյանքեր փրկել:
Կոչ ենք անում բոլորիդ. հունիսի 24-ին` կիրակի օրը, ներկա լինել Ֆիզիկական Կուլտուրայի Ինստիտուտի սպորտային դահլիճում (մուտքը Երվանդ Քոչար փողոցի կողմից, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ) կայանալիք բարեգործական ֆուտբոլային հանդիպմանը: Աջակցել մադրիդիստներին ու օգնել Արային: Հիշեք, որ Ձեր նվիրաբերած յուրաքանչյուր դրամ կարող է շատ մեծ նշանակություն ունենալ Արայի համար: Հիշեք, որ Ձեր օգնությամբ փրկված մարդկային կյանքը կարող է այլ մարդկանց փրկության համար շատ կարևոր լինել:
Հ.Գ.
Հանդիպման մեկնարկից երկու ժամ առաջ` 12:00-ից, Մադրիդիստ ընկերներն ու երկրպագուները կսկսեն հավաքվել Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ, որտեղից էլ բոլորս միասին կշարժվենք դեպի մարզադաշտ:
Միջոցառման համար ֆեյսբուքում բացվել է իվենթ, որին կարող եք միանալ սեղմելով այստեղ:
|