21:15 , 16 հունվար, 2014
Aravot.am-ը գրում է.
«Մենք այսօր եղել ենք Կարմիր խաչում, նամակ ենք տվել, որպեսզի փոխանցեն Հակոբին»,-Aravot.am-ին տեղեկացրեց ադրբեջանաղարաբաղյան սահմանին գերեվարված ՀՀ քաղաքացի Հակոբ Ինջիղուլյանի մայրը՝ Գայանեն: Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ՀՀ քաղաքացի Հակոբ Ինջիղուլյանը, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով պատահաբար հատելով շփման գիծը, հայտնվել էր ադրբեջանական զորքերի պահպանության տարածքում և գերեվարվել վերջիններիս կողմից: Հակոբի եղբայրը՝ Հարութ Ինջիղուլյանը երեկ մեզ հետ զրույցում տեղեկացրել էր, որ իրենք տեսակցության իրավունք են խնդրելու, որ Հակոբի հետ կապ հաստատելու իրավունք ստանան գոնե հունվարի 28-ին՝ նրա 23-ամյակի օրը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ