21:02 , 16 հունվար, 2014
Lurer.com-ը գրում է.
Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը պատրաստ է ահաբեկչության դեմ պայքարում համագործակցել յուրաքանչյուր պետության հետ: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Ահաբեկչությունը 21-րդ դարի մարդկության հիվանդությունն է, և որ անհրաժեշտ է, որ դրա դեմ համախմբվենք բոլորով:Այդ հարցերով Ռուսաստանի հետ համագործակցում են ԱՄՆ-ը, Եվրոպայի երկրները, և եթե մենք կարող ենք նույնպես դեր խաղալ ահաբեկչության դեմ պայքարում, ապա ամեն ինչ կանենք ինչու ոչ», այս մասին հայտնել է Գարիբաշվիլին:
Ըստ վարչապետի՝ Վրաստանի ողջ տարածքում գործում են անվտանգության խիստ միջոցներ, որոնք գործելու են նաև Սոչիում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում: