Լոդոնը ճանաչվել է 2013 թ. զբոսաշրջության համար ամենահայտնի քաղաքը


19:34 , 16 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնը նախորդ տարի ներգրավել է շուրջ 16 միլիոն արտասահմանցի զբոսաշրջիկի` դառնալով աշխարհի ամենահայտնի քաղաքը: Այս մասին հաղորդում է Figaero պարբերականը` վկայակոչելով Լոնդոնի իշխանությունների տվյալները:

Այսպիսով Լոնդոնն առաջ է անցել Փարիզից, որը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, և Բանգկոկից, որը գտնվում է երրորդ հորիզոնականում: Չորրորդ տեղում Նյու Յորքն է:

Վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները կարծում են, որ լոնդոնցիները նման արդյունքի համար պարտական են 2012 թ. օլիմպիական խաղերին, որոնք փոխել են երկրի կերպարը:

Նախորդ տարի զոբսաշրջիկների շրջանում ամենահայտնի մայրաքաղաք ճանաչվել էր Փարիզը: