36 մլն դրամ «Հարավկովկասյան երկաթուղուն»` ռազմական փոխադրումների համար


18:45 , 16 հունվար, 2014

36 մլն դրամ «Հարավկովկասյան երկաթուղուն»` ռազմական փոխադրումների համարPanorama.am-ը գրում է.

ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը կհատկացվի 36 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների, երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների դիմաց 2013 թվականի 3-րդ եռամսյակում իրականացված ծախսերի փոխհատուցման նպատակով: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը վճարելու համար գումարը կփոխանցվի ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ