18:00 , 16 հունվար, 20141in.am-ը գրում է.
ԱՄՆ Օհայո նահանգում կիրականացվի մահապատիժ մահացու ներարկման միջոցով, որը նախկինում երբեք չի կիրառվել մարդկանց վրա: Այն կփորձարկեն Դենիս Մակգիրի վրա, որը մահվան է դատապարտվել սպանություն կատարելու համար: Մահապատիժը պետք է իրականացվի հունվարի 16-ին, հայտնում է Time-ը:
Նոր կոկտեյլի մեջ կմտնի միդազոլամ, որը կկատարի սեդատիվ դեղամիջոցի դեր, ու ցավազրկող հիդրոմորֆոն: Այդ նյութերը փոխարինում են պենտոբարբիտալին, որի մատակարարումները ամերիկյան բանտեր ավելի վաղ դադարեցվել էին եվրոպացի արտադրողների կողմից՝ հայտնել է CNN-ը:
Նախօրեին ամերիկյան իշխանությունները մերժել էին Մակգիրի խնդրանքը իրեն ներելու վերաբերյալ:
Փորձագետները հայտարարել են, որ չի կարելի վստահ լինել նրանում, թե ինչպես կանցնի ներարկումը: