17:43 , 16 հունվար, 2014Վերջին 40 տարիների ընթացքում գայլերի հետազոտություններով զբաղվող գերմանացի Ուերներ Ֆրունդը Գերմանիայի Սաարլենդ բնակավայրում գայլերի սեփական ոհմակն է պահում, որտեղ ինքն անձամբ է 70 գայլ է մեծացրել: Լինելով արդեն 80 տարեկան՝ Ֆրունդը իրեն իսկական առույգ ու ուժեղ «գայլ առաջնորդ» է զգում՝ վեց տարբեր ոհմակներում: Նա իր գայլերի հետ թավալվում է ձյան մեջ, իր սեփական բերանով կերակրում նրանց հում մսով ու երբեմն էլ քնում նրանց հետ:

Կարիերան երբեք առաջնային չի եղել Ֆրունդի համար: Նախկին դեսանտային պարաշյուտիստն ու պրոֆեսիոնալ այգեգործը նշում է, որ գայլերի հետազոտությամբ սկսել է զբաղվել շատ պատահականորեն: Երբ նա աշխատում էր Սթութգարդի կենդանաբանական այգում որպես այգեգործ, արջին հետևող աշխատակիցը վիրավորվել էր, ու նա ժամանակավոր փոխարինում էր նրան: Հենց այդ ժամանակ էլ, լինելով գայլերին ավելի մոտ, նա սկսեց հետաքրքրվել նրանց հետազոտությամբ ու պահպանմամբ: 1972թ.-ին Ֆրունդը հողատարածք է ձեռք բերում, որպեսզի կառուցի իր գայլերի զբոսայգին: Այս արգելոցում այժմ 29 մոնղոլական ու արկտիկական գայլեր կան: Նրա գայլերից շատերին, ինչպես արդեն նշեցինք, նա ինքն է մեծացրել ու դրանք ձեռք է բերել հիմնականում կենդանաբանական այգիներից:













0


