Անձնագրային ծառայություների մատուցման բնականոն ընթացքը կարճ ժամանակում կվերականգնվի


15:57 , 16 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տվել` անդրադառնալով վերջին օրերին անձնագրային բաժանմունքներում առաջացած հերթերին: 

«Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ անձնագրային և վիզաների վարչությունում, տարածքային անձնագրային ծառայություններում ոչ աշխատանքային ռեժիմի, ինչպես նաև մեկօրյա ժամկետով համակարգը սնուցող ինտերնետային կապի խափանման պատճառով ծառայություններում առաջացել են դիմող քաղաքացիների հերթեր: 

ՀՀ ոստիկանությունը հավաստիացնում է, որ կարճ ժամանակում կվերականգնվի անձնագրային ծառայություների մատուցման բնականոն ընթացքը: 

Հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունը»,- նշված է «Առաջին լրատվական»-ին տրամադրված հաղորդագրությունում: