11:28 , 20 հունիս, 2012
2001 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելան Հունիսի 20-ը հռչակել է Փախստականների միջազգային օր: Այս օրը Եվրոպայի տարբեր քաղաքներում անցկացվում են տասնյակ միջոցառումներ: Եվրոպայի խոշորագույն քաղաքներում լայնածավալ արշավներ է կազմակերպում «UNITED For Intercultural Action» եվրոպական կազմակերպությունների ցանցը, որը կազմված է շուրջ 550 եվրոպական կազմակերպություններից:
Ցանցի տվյալներով՝ 1993 թվականից ի վեր զոհվել են 15.551 փախստականներ: Միայն 2011-ին արդեն հայտնի է 1478 զոհերի մասին:
Օրվա ընթացքում իրականացվում են մի շարք միջոցառումներ` ներգրավելով ակտիվ երիտասարդների: Կազմակերպվում են ֆիլմ-դիտումներ, օնլայն ֆլեշմոբեր, տեղեկատվական արշավներ, դասընթացներ երիտասարդների և ուսանողների համար, ինչպես նաև քայլերթ, իրազեկման գործողություններ` ներգրավելով անցորդներին և հատկապես երիտասարդներին:
Միջոցառման հիմնական նպատակն է բարձրացնել երիտասարդների իրազեկվածությունը փախստականների իրավունքների և խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև նրանց ուշադրությունը սևեռել ժամանակակից աշխարհի ամենասուր և կարևոր խնդիրներից մեկին: