15:25 , 16 հունվար, 2014Մաս յոթ
Մեր հանդիպումները ես շատ էի սիրում...
Երբ շտապում էի տուն, ձեռքերիս վրա դեռ մնում էր քո բույրը.. ու ամբողջ օրը ձեռքերս հոտոտում էի..Հետո մտածում էի, շատ չհոտոտեմ, որ չվերջանա...
..Երբ մայրիկը ստիպում էր ընթրելուց լվացվել.. վազում էի լոգարան, ջուրը բաց թողնում ու չէի լվացվում, որ բույրդ չանցներ...
..Երբ ստիպում էր ամեն դեպքում լվացվել, լվացվում էի, հետո հոտոտում ձեռքերս՝ համոզվելու համար, որ դեռ բույրդ չի լքել ինձ...
***
Մեր հանդիպումները մի օր կվերջանան...
Ես ծա՜նր պառկած եմ անկողնում. գամվել եմ սավանին ու ծածկոցն եմ շնչում միայն, և ոչ քո բո՜ւյրը..
Օրերս հաշված են.
Քո բույրով օծանելիք այդպես էլ չգտա, ասում են, թե վերջացել է, ամբողջը ձեռքերիս էի ցանել... անգիտակցաբար.
հավատում ես չէ՞..
Իսկ դա հիմա ի՞նչ էական է..
Երբ մարդ մահանում է, շնչում է կյանքի վերջին վայրկյանները, դա արդեն անկարևոր է դառնում.. Դու սկսում ես մտածել, ինչպես փրկել նրան, բայց ավա՜ղ, քո շնչից մի գրամ էլ չես զոհաբերի.. և դա փրկել է կոչվո՞ւմ ...
«Ա՜խ եթե կարողանայի.. կյանքս էլ կտայի..»
Եթե կարողանայիր այս բառերը իրար կապել, անգամ չէիր կարողանա, ուր մնաց արտասանել ...
Ուր մնաց մտածել այդ մասին..
Ուր մնաց կյանքդ տայիր... հանուն.
Հանուն իմ կյանքի ..
Եվ որ մեղքիդ համար ...
***
Հիմա ես գամված եմ սավանին ու շնչում եմ ծածկոցիս անդուր բույրը.. Դեղահաբերի ահռելի քանակություն է կուտակվել սավանի տակ ու մահճակալս փտում է ծանրությունից...
Ամեն գիշեր դեղահաբերի ճշգրիտ քանակություն պիտի կուլ տամ..
Եվ կարծեցի, թե կուլ եմ տալիս քեզ ...
Հետո զգացի, որ այդ դեղերը ամենևին քո բույրը չունեն..
Ու պահեցի դրանք սավանի տակ..
Ձեռքերս կեղտոտվել են հիվանդոտ ու դեղոտ հոտերով..
Քո բույրը էլ չեմ հիշում...
Շուտով կմահանամ..