Ադոլֆ Հիտլերի վերջին հարցազրույցը, որը նա տվել է ինքնասպանությունից 1 օր առաջ


13:44 , 16 հունվար, 2014

1945 թվականի ապրիլի վերջին Գերմանիայի Նացիոնալ-սոցիալիստական կուսակցության գործավար Մարտին Բորմանը հրահանգ ստացավ կապ հաստատել նեյտրալ երկրներից մեկի լրատվամիջոցների հետ, որպեսզի նրանք կազմակերպեն Ադոլֆ Հիտլերի վերջին հարցազրույցը: Շվեյցարացի լրագրող Կուրդ Շվեյդելը Ադոլֆ Հիտլերից վերջին հարցազրույցը վերցրել ապրիլի 29-ին` վերջինիս ինքնասպանությունից մեկ օր առաջ, բայց այդ հարցազրույցը դարձավ նաև լրագրողի վերջին հարցազրույցը, ով սպանվեց Ռեյխսկանցելյարիայի գրոհի ժամանակ, իսկ նրա ծոցատետրն ու ձայնագրությունները հայտնաբերվելուց հետո ուղարկվեցին Մոսկվա: Ահա Հիտլերի վերջին հարցազրույցը. 

- 27 տարի առաջ, երբ Դուք մտաք քաղաքական պայքարի մեջ, ենթադրո՞ւմ էիք, որ Ձեզ այսպիսի վերջ է սպասվում:

- Այո, արդեն այն ժամանակ մենք շատ լավ հասկանում էինք, թե ինչի ենք գնում: Մենք որոշիչ պայքարի մեջ էինք մտել, որը պետք է կանխորոշեր սպիտակ ռասսայի կյանքն ու գոյության հարցը: Որպես հարցի գին մենք դրեցինք այն ամենն, ինչ ունեինք: Այդ դրությունից կարող էինք միայն երկու արդյունք սպասել՝ կա՛մ մենք կհաղթենք, կա՛մ էլ վերջնականապես կկործանվենք:

- Այսօր 1945 թվականի ապրիլի 29-ն է: Գիտակցո՞ւմ եք, որ դուք պարտություն եք կրել:

- Ես չեմ կարծում, որ մենք պարտվել ենք: Այո՛, Գերմանիան պարտվել է, վերմախտը ջախջախված է, բայց մենք թափ տվեցինք հզորագույն մի գաղափարի: Նացիոնալ-սոցիալիզմը հստակորեն ցույց տվեց իր առավելությունները: Հիշեք 1918 թվականը, 20-ական թվականները… ի՞նչ վիճակում էր Գերմանիան այդ թվերին: Ընդամենը մի քանի տարում մեր հաջողվեց ստեղծել մարդկության պատմության ամենահզոր ու կատարյալ տերությունը, մենք կառուցեցինք տնտեսություն ու դաստիարակեցինք առողջ սերունդ, որը առողջ էր թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Ի վերջո, պատմության մեջ մնում է միայն մեծը: Ո՞վ է այսօր հիշում այն հազարավոր ստրուկներին, ովքեր զոհվեցին` կառուցելով եգիպտական բուրգերը, իսկ պատմության մեջ մնացին միայն հսկա բուրգերը:

Այո՛, մենք ընկանք այդ պայքարում, բայց այդ անկումը դեպի վեր էր ուղղված: Նացիոնալ-սոցիալիզմին է պատկանում ապագան, և ես չեմ վախենա ասել, որ 21-րդ դարը լինելու է նացիոնալ-սոցիալիզմի դարը: Ես չեմ զարմանա, եթե 21-րդ դարում Ռուսաստանում հաղթանակի նացիոնալ-սոցիալիզմը: Պատերազմի տարիներին ես ստիպված էի վերանայել ռասսայական իմ աշխարհայացքը և մի բան հստակ կարող եմ ասել. Եվրոպայում ոչ ոք չի ճանաչում Ռուսաստանին և չի էլ ճանաչի: Ես բնավ չեմ իդեալականացնում ռուսներին և առաջվա պես համարում եմ, որ նրանց մեջ չափից շատ է ասիականը, բայց փաստը մնում է փաստ` ռուս ազգը ավելի դիմացկուն և ուժեղ գտնվեց այս խելահեղ պատերազմում, և ես չեմ զարմանա, եթե սպիտակ ռասսայի փրկությունը գա Արևելքից: Դա տրամաբանական կլինի:

- Դուք ասացիք, որ հաղթեցիք գաղափարապես, բայց պարտվեցիք պատերազմում: Տրամաբանական հարց է ծագում. արդյո՞ք պետք էր այս պատերազմը, եթե դա այդպես է:

- Դուք այնպես եք խոսում, ասես միայն ինձանից էր կախված` սկսե՞լ այդ պատերազմը, թե՝ ոչ: Ես գիտեմ, որ մեր զոհվելուց հետո, բոլոր շներին մեզ վրա բաց կթողնեն և մեզ կկոչեն ագրեսոր ու պատերազմ հրահրող, բայց դա ճիշտ չէ, և ո՛չ ես, ո՛չ էլ ինչ-որ այլ մեկը Գերմանիայում չէինք ցանկանում, որ այս պատերազմը լինի: Գերմանցիների նոր սերունդը կուռ և առողջ պետություն էր ստեղծում, և նրանց մեղավորությունը չէ, որ չորսբոլորը նրանց փորձում էին խանգարել: Անգլիացիները, ամերիկացիներն ու հրեաներն արեցին ամեն ինչ, որպեսզի այս պատերազմը սկսվի, որպեսզի մեկընդմիշտ ոչնչացվեն նացիոնալ-սոցիալիզմի ծիլերը: Միայն տկարամիտը կարող է հավատալ, որ այս պատերազմը մեր ռազմագետների միտքն էր: Ինքներդ դատեք. 1939 թվականին մենք միանգամից հայտնվեցինք թշնամիների շրջափակման մեջ, որոնք մեզ գերազանցում էին թե՛ քանակապես, թե՛ տեխնիկապես, բայց անգամ նման պայմաններում գերմանական ոգին աշխարհին ցույց տվեց հերոսության հրաշալի դրսևորումներ…