Պեկինը թաղված է մառախուղի մեջ. փակված են ավտոմայրուղիները, չեն աշխատում գնացքները


14:00 , 16 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Պեկինի երկնաքերները թաղվել են մառախուղի թանձր շղարշով: Չինաստանի մայրաքաղաքի օդում տոքսիկ նյութերի առկայությունը հասել է կրիտիկական նշագծին:

Բնակիչները դիմում են հիվանդանոցներ. ծանր է շնչելը, մարդկանց տանջում է հազը, հայտնում է «Ռոսիա-24»-ը: 

Ավտոճանապարհներն ու երկաթուղային ճանապարհները փակ են: Տեսանելիությունը 100 մետրից քիչ է: