Ֆրանսիայի նախագահի կինը հոստպիտալացվել է դեղերի չարաշահման պատճառով


13:18 , 16 հունվար, 2014

Lragir.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահի քաղաքացիական կինը՝ Վալերի Տրիեիվեյլերը, հոսպիտալացվել է դեղերի մեծ չափաբաժին ընդունելու պատճառով: Այս մասին Պուեն ամսագրին հայտնել են նրա հարազատները, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նրանք կտրականապես հերքել են վարկածը, որը խոսքն ինքնասպանության մասին է: «Վալերին պարզապես մի քանի ավելորդ հաբ է ընդունել»,- ասել է նրա բարեկամը:

Տրիեվեյլերը դեղը խմել է նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ վերջինիս սիրուհի Ժյուլի Գայեյի մասին զրույցից հետո: Տեղեկացնենք, որ նախագահի արտաամուսնական հարաբերությունների մասին գրել էր Closer ամսագիրը:

Ավելի վաղ մամուլում Տիրերվեյլերի հոսպիտալացման պատճառ էր նշվել դեպրեսիան: