Գերմանիայի ինստիտուտներից մեկի լաբորատորիայում պայթյունի հետևանքով 14 մարդ է տուժել


13:00 , 16 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

14 մարդ է տուժել Գերմանիայի Կարլսրուե քաղաքի տեխնիկական ինստիտուտի լաբորատորիայում պայթյունի հետևանքով, հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:

Առկա տեղեկությունների համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել քիմիկատների չկարգավորվող ռեակցիայի ժամանակ:

Բոլոր տուժածները թունավորվել են վնասակար գոլորշիներով, նրանցից մեկը հոսպիտալացվել է ապակե կոլբայի պայթյունից առաջացած վնասվածքներով: Այլ մանրամասներ հայտնի չեն: