Ոստիկանները չե՞ն հասկանում, որ այդ ավտոշքերթի մասնակիցները պայքարում են նաև հենց իրենց իրավունքների համար


13:00 , 16 հունվար, 2014

Նայում էի Պարտադիր կուտակայինի դեմ բողոքի ակցիայի մասին իրազեկող ավտոշքերթի տեսանյութը ու մի տեսակ տխուր զավեշտ էի ապրում՝ տեսնելով, թե ինչպես են երիտասարդ ոստիկանները փութաջանորեն գրանցում մեքենաների համարներն ու գույները: Վախացնում էին էլի, տղերք:
Հետաքրքիր է, այդ ոստիկանները չե՞ն հասկանում, որ այդ ավտոշքերթի մասնակիցները պայքարում են նաև հենց իրենց իրավունքների համար, որպեսզի վաղը, էդ նույն 90-100 հազար դրամ ստացող պեպեէսնիկը սովից չզկրտա ու մի երկու կոպեկ ավել փող առնի:
Մեզ անընդհատ ասում են, որ մեր դժբախտությունները գալիս են նրանից, որ քաղաքացիական հասարակություն ու քաղաքացի չի ձևավորվում: Լավ, ասենք թե համաձայն եմ, բայց այդ դեպքում, ինչո՞ւ մեզ մոտ մլիցեն այդպես էլ ոստիկան չի դառնում, ով առաջին հերթին այլ քաղաքացիների իրավունքները պաշտպանող քաղաքացի է, նոր միայն հրամաններ կատարող կամակատար: