Սիրիային սահմանակից լիբանանյան քաղաքում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր


12:41 , 16 հունվար, 2014

Tert.am-ը գրում է.

Լիբանանի հյուսիս-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանամերձ քաղաքում, պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով կան զոհեր, հայտնում է Assocoated Press-ը:

Պայթյունը տեղի է ունեցել պիկ ժամին Հերմել քաղաքում, որը հիմնականում բնակեցված է շիաներով: Առայժմ կա առնվազն երկու զոհ, 15 վիրավոր: Իշխանությունները մանրամասնել են, որ բանկերի և քաղաքապետարանի մոտ մեքենա է պայթեցվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ