Մտածում էի, որ ռիսկի չեմ դիմում. Արոնյան


12:35 , 16 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Հայաստանի համար Լևոն Արոնյանը խոսել է Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում անցկացվող Tata Steel Chess շախմատային մրցաշարի չորրորդ տուրում ամերիկացի Հիկարու Նակամուրային հաղթելու մասին։

«Զարմացա, երբ մրցակիցը նավակների փոխանակումից հետո ոչ- ոքի առաջարկեց ինձ, քանի որ նա անբարենպաստ դիրքում էր։ Միշտ հաճելի է հաղթել, երբ քեզ հետևում է այսքան մարդ»,- ասել է Արոնյանը:

Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը չորրորդ տուրից հետո ունի 3 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։