Ա.Մարտիրոսյան. «Ժառանգությունը» բարձր է գնահատել Թևան Պողոսյանի աշխատանքը


11:45 , 16 հունվար, 2014

Ա.Մարտիրոսյան. «Ժառանգությունը» բարձր է գնահատել Թևան Պողոսյանի աշխատանքը  Panorama.am-ը գրում է.

«Այդ հարցը Թևան Պողոսյանի անձնական որոշելիքն է, իր որոշման տիրույթում է գտնվում»,- Panorama.am-ին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` արձագանքելով մեր այն հարցին, թե ինչ որոշում է ի վերջո կայացրել Թևան Պողոսյանը, ով համառորեն խուսափում է լրագրողների հեռախոսազանգերից: 
Հիշեցնենք, անցած տարեվերջին «Ժառանգություն» խմբակցության անդամ Թ.Պողոսյանը հայտարարեց մանդատը վայր դնելու ցանկության մասին:

Ա.Մարտիրոսյանի խոսքով, իրենք հանդիպել են պատգամավորի հետ, Թ.Պողոսյանի աշխատանքը բարձր է գնահատվել թե վարչության և խմբակցության անդամների կողմից. «Նա խոստացավ, որ կմտածի…. Բայց ես հույս ունեմ, որ Թևան Պողոսյանը կմնա»,- նշեց Ա.Մարտիրոսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ