11:31 , 16 հունվար, 2014Panorama.am-ը գրում է.
Այս պահին մեծ խցանում է Հրազդան մարզադաշտի մոտ: Պատճառը խոշոր ավտովթարն է: Panorama.am-ի թղթակիցն ականատես է եղել, որ ճանապարհին իրար են բախվել տաքսի ծառայության երկու և Վազ 21.07 մակնիշի մեքենաները: Բախումից դրանք մի քանի մետր հեռու էին շպրտվել: Տեղում աշխատում էին ՃՈ աշխատակիցները:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, այս պահի դրությամբ երկու քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց: Մանրամասներ խոստացան տրամադրել տեղում աշխատող խմբի վերադարձից հետո:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ