08:57 , 16 հունվար, 20141in.am-ը գրում է.
Տոկիոն մշակում է հատուկ տեխնոլոգիա ՝ շուրջերկրյա տարածքն աղբից մաքրելու համար: Առաջին փորձարկումները սպասվում են փետրվարին:
Ճապոնիայի աերոտիեզերական հետազոտությունների գործակալությունը և Nitto Seimo Co ընկերությունը համագործակցության պայմանագիր են կնքել: Նրանք արդեն ստեղծել են 1 կմ երկարությամբ և 30 սմ լայնությամբ ցանց՝ տիեզերական աղբի ավելի քան 100 մլն մասնիկները հավաքելու համար: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը:
Ցանցը կազմված է ամուր մետաղապլաստե մանրաթելերից: Առաջին փորձարկման ժամանակ տիեզերք կուղարկվի 300 մետրանոց հատված: Այն իր շուրջը կստեղծի մագնիսական դաշտ՝ այդպիսով հավաքելով աղբը: Ինժեներները նախագծի վրա աշխատում են արդեն 5 տարի: