Հայաստանում ուղտերի կարելի է հանդիպել ոչ միայն կենդանաբանական այգում


00:04 , 20 հունիս, 2012

Վաաաաաաաայ, ինչպե՞ս կարող էի մոռանալ . . . Տարածված կարծիք կա, որ Հայաստանում ուղտի կամ ուղտերի կարող ես հանդիպել միայն կենդանաբանական այգում: Իսկ ո՞վ է տարածել այս թյուր կարծիքը: Այսօր ես ականատես եմ եղել ուղտերի քարավանի: Հագած-կապած (պարտադիր սև), Ռեյբան ակնոցներով, պարտադիր ատրիբուտ թզբեխով, սպիտակ նասկիներով ու սև ծիծակ կոշիկներով, աջ ու ձախ ԹՔԵԼՈՎ, ռաբիս քայլվածքն ու փողոցային ժառգոնն էլ անպակաս էր իրենցից: Մի խոսքով իսկական ԲՈԲՈԼ տեսարան էր: Ակամայից սկսեցի պատկերացնել, թե ինչպիսի ընտրություն կարող է նրանց բաժին հասել ու ինչ ժառանգներ կարող են ունենալ: Կարծում եմ կարիք չկա երևակայածս նկարագրեմ . . . Հետևություն արեք ինքներդ . . .