Վարկ վերցնելը դարձել է ապրելակերպ


23:37 , 15 հունվար, 2014

Այսօր մեկը մյուսի հետևից վարկ վերցնելը և մեկ այլ տեղ վարկի տոկոսներն ու պարտքերը մարելը դարձել է ապրելակերպ մեր հասարակության համար, ասեմ ավելին, հասարակությունը արդեն կախվածություն է զգում այդ երևութի հանդեպ: Կարծես թմրանյութի նման մի բան լինի, մեկ անգամ օգտվում ես և ամբողջ կյանքում մնալով այդ կախվածության մեջ կործանվում ես: Մեր երկրում ժողովրդին նման կախվածության դրդում է իշխանության, կառավարության վարած միտումնավոր սխալ և կործանարար սոցիալ-տնտեսական քաղաքականությունը: