23:34 , 15 հունվար, 20141in.am-ը գրում է.
Վլադիմիր Պուտինը և Pussy Riot փանք-խումբն առաջադրվել են NME երաժշտական ամսագրի մրցանակների համար՝ «2013 թվականի չարագործ» և «2013 թվականի հերոս» անվանակարգերում:
Ռուսաստանի նախագահի մրցակիցներն են Մայլի Սայրուսը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, Թեյլոր Սվիֆթի նախկին ընկեր Գարի Սթայլզը և Ռասել Բրենդը:
Pussy Riot-ի հետ մրցում է երգիչ Դևիդ Բոուին, զոհված Լու Ռիդը, կատակերգակ Ռասել Բրենդը, Arctic Monkeys-ի ու Haim-ի անդամներ Ալեքս Թերները և Էսթե Հայիմը:
NME-ի մրցանակաբաշխությունը կկայանա 2014 թ. փետրվարի 26-ին՝ Լոնդոնում: Միջնամատը պարզած ձեռքով արձանի պաշտոնական հանձնումն իրականացվում է 1996-ից: