02:48 , 16 հունվար, 20141in.am-ը գրում է.
Տղամարդը, ով սիրում է հեծանիվ վարել լեռներում, բավականին տհաճ վնասվածք է ստացել, որի պատճառով 7 շաբաթ տառապել է ուժեղ էրեկցիայից: 22-ամյա հեծանվորդի անունը չի նշվում` նրա անձնական կյանքը պաշտպանելու համար, գրում է Mail Online-ը:
Առնանդամին ստացած հարվածի հետևանքով առաջացած ցավը և կապտուկներն անցել են, սակայն տղամարդը շարունակել է տառապել էրեկցիայի պատճառով:
Սկզբում նա որոշել է չդիմել բժշկական օգնության` կարծելով, որ այն ինքն իրեն կանցնի: 5 շաբաթ տանջվելուց հետո, սակայն, հեծանվորդը դիմել է բժիշկներին: Վերջիններիս հետազոտությունից հետո պարզ է դարձել, որ պատճառը արյան շրջանառության մեջ է, ուստի նրանք փորձել են նախ դա կարգավորել: Դժբախտաբար, դա նրանց միանգամից չի հաջողվել, և որոշ ժամանակ անց էրեկցիան կրկնվել է:
Երկշաբաթյա բուժման ընթացքում տղամարդը ստիպված է եղել իր առնանդամին կրել հատուկ ճնշում գործադրող վիրակապեր: Իսկ երբ դա էլ չի օգնել, բժիշկները ստիպված դիմել են վիրահատական միջամտության, որը, բարեբախտաբար, արդյունք է տվել: