Լապլանդիայում գնացքը վրաերթի է ենթարկել 48 եղջերուի


22:30 , 15 հունվար, 2014

Emedia.am-ը գրում է.

Լապլանդիայի շվեդական հատվածում գնացքը վրաերթի է ենթարկել 48 հյուսիսային եղջերուի։ Այս մասին գրում է The Independent–ը։

Եղջերուները, որոնք հայտնվել էին գնացքի ճանապարհին, փորձել են փախչել գնացքից հենց ռելսերի վրայով։ Տրանսպորտային ընկերության ներկայացուցիչ Ֆրեդերիկ Ռոզենդալի խոսքերով, նման վարքագիծը բնորոշ է հյուսիսային եղջերուներին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ