«Գաղտնի նյութեր»-ի աստղը ֆանտաստիկ վեպեր կգրի


22:06 , 15 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Ամերիկացի դերասանուհի Ջիլիան Անդերսոնը, ով հայտնի է «Գաղտնի նյութեր» սերիալի հերոսուհի Դանա Սքալիի դերով, գիտաֆանտաստիկ վիպաշար կգրի` «Ասք`աշխարհի վերջի մասին» անվանմամբ: Այս մասին գրում է Ria Novosti-ն:

Նշվում է, որ շարքի առաջին վեպը` «Կրակի տեսությունը», կլինի հոգեբույժի մասին, ով աշխատում է պատերազմներից և բնական աղետներից տուժած երեխաների հետ:

Դերասանուհին կաշխատի գրող Ջեֆ Ռոֆինի հետ համագործակցությամբ: «Չեմ կարծում, որ այդ ժանրում կկարողանայի որևէ բան գրել առանց Ջեֆի օգնության»,- ասել է նա:

Անդերսոնի առաջին գիրքը լույս կտեսնի 2014-ի հոկտեմբերին` էլեկտրոնային տարբերակով: