Քեմալ. Էրդողանն ինքն է մղում Կոնգրեսին ընդունել Հայոց ցեղասպանության մասին բանաձև


19:40 , 15 հունվար, 2014

Քեմալ. Էրդողանն ինքն է մղում Կոնգրեսին ընդունել Հայոց ցեղասպանության մասին բանաձևPanorama.am-ը գրում է.

«Today’s Zaman» պարբերականը տպագրել է հոդվածագիր Լալե Քեմալի՝ «Կաշառակերության հետաքննության հարցում տրանսատլանտյան հետևանքները» խորագրով հոդվածը:

Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով.

«Թուրքիայի վարչապետ Էրդողանը այն հայտարարությունները, թե կաշառակերության սկանդալի հետևում «ներքին ու արտաքին դավաճաններն» են կանգնած ու նրանց վերջնական նպատակն իր կառավարության տապալումն է, կարող են հրահրել ԱՄՆ-ի Կոնգրեսին ընդունել բանաձև, որը դուր չի գա Անկարային: Օրինակ, ԱՄՆ-ի Կոնգրեսը կարող է վերջնականապես, բանաձև ընդունել Օսմանյան կայսրությունում զանգվածային սպանությունները ցեղասպանություն որակելու վերաբերյալ. մի տերմինաբանություն, որին դիմադրում է Անկարան:

Այն փաստը, որ Էրդողանը մատնացույց արեց ԱՄՆ-ին՝ Թուրքիայի մետրիմ դաշնակցին, թիրախում ընտրելով Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեին, ում մեղադրեցին սադրիչ գործողությունների մեջ, արդեն բարկացնում է ԱՄՆ-ի կառավարությանը և Կոնգրեսին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ