19:34 , 15 հունվար, 20141in.am-ը գրում է.
Հնդկաստանը, որը վերջին ժամանակներս զգալի հաջողությունների է հասել տիեզերքում, Հարավային Կորեային առաջարկում է ակտիվորեն զարգացնել հարաբերություններն այս ոլորտում՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
«Մեր առավելությունն այն է, որ կարող ենք ավելի էժան անել այն, ինչ առաջարկում են մեր արտասահմանցի մրցակիցները»,- ասել է Սեուլում Հնդկաստանի դեսպանը:
Նա նշել է, որ Հնդկաստանը և Հարավային Կորեան հիանալի համալրում են մեկը մյուսին, և նրանք շահերի բախում չունեն: Դիվանագետի խոսքերով՝ այժմ Հնդկաստանը համաշխարհային առաջնորդներից մեկն է տեղեկատվական տեխնոլոգիաների և գիտության ոլորտում:
Այս կապակցությամբ նա վստահ է, որ Հնդկաստանը հիանալի գործընկեր կլինի Սեուլի համար, որն ակտիվորեն իրագործում է սեփական տիեզերական ծրագիրը: