18:33 , 15 հունվար, 2014Panorama.am-ը գրում է.
Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին դիմել է միջազգային հանրությանը` կոչ անելով երկրի կառավարությանն օգնել պայքարել ահաբեկչության դեմ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Այն երկար պայքար է լինելու, և այն շարունակվում է: Եթե մենք լռենք, դա կնշանակի «չարի կայսրության» ստեղծում, որը կքայքայի տարածաշրջանի և ողջ աշխարհի կայունությունը»,-ասել է նա:
Նուրի ալ-Մալիքիի այս ուղերձի պատճառն էվերջին շրջանում Իրաքի մի քանի քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչությունները, որոնք խլել են 52 մարդու կյանք: Միայն Բաղդադում` հիմնականում շիաբնակ թաղամասերում, պայթել է 5 մեքենա: Զոհերի թիվը հասել է 34-ի, իսկ վիրավորներինը` 71-ի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ