18:02 , 15 հունվար, 20141in.am-ը գրում է.
Լյուքս Ստեփանյանի հարազատներն այսօր, հանդիպելով Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանին և դատավոր Զոյա Զաքինյանին, հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ էր ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանը քաղաքացիական հագուստով, թե՞ նրան որտեղից կոստյում:
Մայրը՝ Լուիզա Ստեփանյանը, դիմեց Ս. Մարդանյանին. «Դուք գիտեք՝ ես ինչ տղա եմ կորցրել...», հնչեց պատասխան՝ «ցավակցում եմ»:
Նրանք հարցեր տվեցին, թե ինչու են ամեն անգամ միտումնավոր հետաձգում դատը, և ինչքան պետք է գնալ-գալ, սակայն այդ հարցերին որևէ պատասխան չտրվեց:
Տեղի ունեցավ վիճաբանություն: Իշխան Ստեփանյանը, դուրս գալով դատավորի սենյակից, փորձեց իրեն ցած նետել երկրորդ հարկից: Ոստիկանները կանխեցին, սակայն նրա ինքնազգացողությունը վատացավ: Կանչեցին շտապօգնություն, և պարզվեց՝ նրա ճնշումը հասել է 220/180-ի:
Լուիզա Ստեփանյանը նաև ասաց, որ ամբողջ Գետաշենով հեղափոխություն են անելու: