20:51 , 15 հունվար, 2014
Lurer.com-ը գրում է.
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անդրադարձել է այն ֆուտբոլիստներին, ովքեր ցանկանում են խաղալ «Ռեալում» և «Բարսելոնայում»:
«Եթե դու հարձակվող ես և խաղում են այնպիսի ակումբում, ինչպիսին է «Ռեալը» կամ «Բարսելոնան», ապա ավելի լավ կլինի մրցաշրջանում 50 գոլ հեղինակես: Այս ակումբները բավականին գրավիչ են ֆուտբոլիստների համար, և դա հասկանալի է: Չի կարելի նրանց քննադատել դրա համար: Ես ինքս` որպես մարզիչ, ցանկացել եմ աշխատել «Ռեալում», սակայն եթե ֆուտբոլիստ լինեի, չէի լքի Պրեմիեր լիգան»,-Մոուրինյուի խոսքը մեջբերում է անգլիական մամուլը: