Եգիպտոսում շարունակվում է նոր Սահմանադրության նախագծի հանրաքվեն


17:12 , 15 հունվար, 2014

Lurer.com-ը գրում է.

Եգիպտոսում մեկնարկել է նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեի երկրորդ օրը: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

Եգիպտոսի արդարադատության նախարարության տվյալներով՝ հանրաքվեի առաջին օրը գրանցվել է մասնակցության բարձր մակարդակ:

Հանրաքվեի անցկացման ընթացքում իշխանությունները ձեռնարկել են անվտանգության լուրջ միջոցառումներ՝ ընտրողների անվտանգությունն ապահովելու նպատակով:

Կահիրեի դատարանի մոտ առավոտյան պայթյուն է գրանցվել, սակայն տուժածներ չկան: 

Հիշեցնենք, որ երեկ հանրաքվեն բոյկոտած «Մուսուլման եղբայրներ» շարժման և անվտանգության ուժերի միջև գրանցված բախումների հետևանքով զոհվել է  11 և վիրավորվել 28 մարդ: