Փոքրիկ երեխաների 7 անհավանական պատմություններն իրենց նախկին կյանքերի մասին


22:00 , 15 հունվար, 2014

Երեխաները երբեմն այնպիսի պատմություններ կարող են պատմել…Այս հոդվածում ներկայացված պատմություններից հետո կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, որ այդ փոքրիկներն, իրոք, կարող են իրենց անցյալ կյանքից դրվագներ վերհիշել:

Իմ տղան երեք տարեկան էր, երբ մի օր նա ասաց, որ շատ է սիրում իր նոր հայրիկին, սակայն այն դեպքում, որ միայն մի և իրական հայր ունի: Ես հարցրեցի. «Ինչո՞ւ ես դու այդպես կարծում»:  Նա պատասխանեց. «Քանի որ իմ նախկին հայրը շատ դաժան էր, նա հարվածել էր իմ մեջքին, և ես մահացել էի: Իսկ իմ նոր հայրիկին ես սիրում եմ, նա ինձ հետ այդպես երբեք չի վարվի»:

 


Մեր 2.5 տարեկան դստեր լողացնելու ժամանակ մենք պատմում էինք հիգիենայի կանոնների պահպանման կարևորության մասին: Հանկարծակի նա զգուշորեն ասաց. «Ինձ այդպես էլ ոչ մեկ չկարողացավ դիպչել: Նրանք արդեն փորձեր կատարել են գիշերները: Կոտրել էին դուռը, բայց ես կարողացել էի փախչել: Ես մահացա, և հիմա ապրում ես այստեղ»: Նա այնպես արտաբերեց այդ բառերը, կարծես թե դրանք բացարձակ կարևոր չէին:  

 


«Մինչ ես չէի ծնվել, ես ևս մեկ քույրիկ ունեի: Հիմա նա և իմ մյուս մայրիկն արդեն ծեր են: Հուսով եմ՝ նրանց հետ ամեն ինչ կարգին է մեքենայի այրվելուց հետո»: Տղաս 5 կամ 6 տարեկան էր: Այդ խոսքերից հետո ես ուղղակի ապշած էի:  

 

Плакаты

Իմ փոքրիկ քույրը մանուկ հասակում շատ տարօրինակ պատմություններ էր պատմում: Այդպես, նա ասում էր, որ իր նախկին կյանքում նրա ընտանիքը կտտանքների էր ենթարկում իրեն, ստիպում էին նրան արտասվել, իսկ իր նախկին հայրն այնպես էր այրել իրեն, որ հիմա նա մեզ է ձեռք բերել:

Քույրս այդպիսի երևույթների մասին պատմում էր 2-4 տարեկան հասակում: Այդ ժամանակ նա չէր կարող նմանատիպ պատմություններ լսել ո՛չ մեծահասակներից, ո՛չ որևէ մեկից: Մայրիկս կարծում է, որ դրանք նրա հիշողություններն են նախկին կյանքից:  

 

2-6 տարեկանում իմ տղան անընդհատ պատմում էր, թե ինչպես էր ինձ ընտրել որպես իր մայրիկ: Նա պնդում էր, որ իրեն այդ հարցում օգնել էր սպիտակ զգեստներով մի անձնավորություն: Նրա առջև դրված են եղել մարդիկ-խաղալիքներ, որոնցից նա ինձ է ընտրել: Խորհրդավոր անձնավորությունը հարցրել է տղայիս, թե արդյո՞ք նա վստահ է իր ընտրության մեջ: Դրական պատասխան տալուց հետո, տղայիս խոսքերով, նա ծնվել է:

Մեր տղան նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ օգտագործված ինքնաթիռների շատ լավ գիտակ է: Նա հեշտությամբ կարող է բացել նրանց մասերը, ասել անվանումները, նրանց գործածության վայրերը և այլն: Ես մինչ օրս չեմ կարողանում հասկանալ, թե որտեղից նրան այդքան տեղեկություններ և գիտելիքներ: Ես գիտաշխատող եմ, իսկ ամուսինս՝ մաթեմատիկոս:

 


Երբ իմ փոքրիկ զարմիկը նոր էր սկսել խոսել, նա իմ քրոջը և նրա ամուսնուն պատմել էր, թե ինչպես էր ընտրել նրանց: Տղան պնդում էր, որ մինչև երեխա դառնալը, նա վառ լուսավորված մի վայրում էր գտնվում, որտեղ բազմաթիվ մարդկանց դեմքեր էր տեսնում, որոնցից և ընտրել էր իր մայրիկին, քանի որ նա գեղեցիկ դեմք ուներ:

 


Իմ մայրիկը պնդում էր, որ երբ ես փոքր էի, անընդհատ ասում էր, որ իբրև թե շատ ժամանակ առաջ մահացել էի կրակի մեջ: Ես դա չեմ հիշում, բայց իմ ամենամեծ վախերից մեկն այն էր, որ տունը մի օր կայրվի: Կրակը ինձ մոտ միշտ վախ է առաջացրել, և փորձել եմ ամեն կերպ հեռու մնալ բաց կրակից: