22 բնական երևույթ, որ պետք է սեփական աչքերով տեսնել (22 Photo)


17:20 , 15 հունվար, 2014

Եթե ձեզ երբևէ հնարավորություն ընձեռվի ճանապարհորդել աշխարհով մեկ` փորձեք տեսնել այս 22 բնական երևույթները, որոնց կարելի է հավատալ միայն սեփական աչքերով տեսնելու դեպքում: 

1. Մալդիվների Վադու կղզին 

Այս կապույտ փայլփլուն լույսերը առաջացնում են միլիոնավոր ֆիտոպլանկտոնները:

2. Հավայիի ծիածանագույն էվկալիպտի ծառերը  

Սրանք էվկալիպտի միակ տեսակներն են, որոնք աճում են հյուսիսային կիսագնդում:

3. Սարդոստայններ Պակիստանում 

Հեղեղներից հետո բոլոր ծառերը նման տեսք ունեին: 

4. Ավստրալիայի Հիլլեր լիճը

Գիտնականները դեռ չեն պարզել, թե ինչով է պայմանավորված լճի կարմրավուն գույնը: 

5. Արյունալի ջրհոր  

Այս ջրհորը գտնվում է Անտարկտիկայում: Ջրի կարմրավուն գույնը ստացվում է երկաթի օքսիդի շնորհիվ:  

6. Դը Վեյվ (թարգմանաբար՝ ալիք)

Արիզոնայի և Յուտայի սահմանին գտնվող այս ավազաքարերի ապառաժային գոյացությունը հայտնի է իր գույնզգույն ալիքներով: Այնտեղ հասնելու համար պետք է ոտքով ճանապարհ կտրել: 

7. Լույսի սյուներ Մոսկվայում 

Երբ լույսն արտացոլվում է սառցե բյուրեղներում, առաջանում են այսպիսի սյուներ: 

8. Մեքսիկայի Բյուրեղների քարայրը

Այս քարայրը հայտնի է իր հսկայական լուսնաքարի բյուրեղներով: Դրանք երբևէ հայտնաբերված ամենամեծ բյուրեղներից են:

9. Մեթանի սառած պղպջակներ Կանադայում 

Լճի բույսերը մեթան են արտանետում: Ձմռանը այդ մեթանը սառում է և չի բարձրանում ջրի մակերևույթ:  

10. Հրաբխային կայծակ Չիլիում 

Երբեմն կայծակը հարվածում է հրաբխային ժայթքման ժամանակ: Ըստ մի տեսության՝ հրաբխային ժայթքման ընթացքում դրական լիցքավորված բեկորներ են արտազատվում մթնոլորտ: Այս լիցքերը ռեակցիա են առաջացնում` շփման մեջ մտնելով մթնոլորտում արդեն իսկ առկա բացասական լիցքերի հետ, ինչն էլ հանգեցնում է կայծակի առաջացմանը:

11. Սև արև 

Այս լուսանկարը նկարվել է Դանիայում: Չվող սարյակները ամեն գարուն ու աշուն ծածկում են երկինքը:

12. Դը Լոնգ Վեյվ (թարգմանաբար՝ երկար ալիք) 

Դը Լոնգ Վեյվը գտնվում է Ամազոնի արևելյան հատվածում: Սերֆերներին տարվա մեջ միայն երեք օր է թույլատրվում այստեղ սերֆինգով զբաղվել:  

13. Կրակի ծիածան Այդահոյում 

Այս բնական երևույթը կապ չունի ոչ ծիածանի, ոչ էլ կրակի հետ: Այն առաջանում է մթնոլորտի վերին շերտերում առկա բյուրեղների շնորհիվ:   

14. Հարատև փոթորիկ Վենեսուելայում 

Դարեր շարունակ Մարակայբո լճի վրա փոթորիկ է մոլեգնում:  

15. Քարե անտառ Չինաստանում  

Չինաստանում գտնվող այս կրաքարի ծառերը ներառված են UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում:  

16. Ռետբա լիճ 

Այս լիճը գտնվում է Սենեգալում: Գիտնականներն ապացուցել են, որ լճի վարդագույն երանգը պայմանավորված է ջրիմուռներով:  

17.  Սոկոտրա կղզի 
Յեմենի մերձակայքում գտնվող Սոկոտրա կղզին առանձնանում է անջրդի հողերով և յուրօրինակ կենդանական և բուսական աշխարհով: Այս կղզում աճում է ավելի քան 300 բույս: Սոկոտրայում է աճում վիշապի արյուն ծառը, որն այս անվանումը ստացել է իր կարմիր բուսահյութի համար: Ծառի հաստ բնից վեր են խոյանում ծուռումուռ ճյուղերը` ստեղծելով հովանոցի պատկեր: Կղզու բուսականության մաս է կազմում նաև Սոկոտրայի անապատային վարդը` վարդագույն ծաղիկներով կաթնագույն բույս, որը շաղգամանման ծառ է հիշեցնում: 
 18. Դժոխքի դարպաս

Թուրքմենստանում գտնվող այս քարանձավը այրվում է վերջին 40 տարիներին: Քարանձավը լի էր բնական գազով, երբ խորհրդային իշխանությունները որոշեցին հրի մատնել այն: 

19. Յելոսթոունի Պրիզմայաձև մեծ աղբյուրը 

Սա ԱՄՆ-ի ամենամեծ տաք աղբյուրն է: Ջրի ջերմաստիճանը տարվա ընթացքում փոխվում է:

20. Հավայիի Հայկու աստիճանները 

Սա լեռնագնացների և էքստրեմալ մարզաձևերի սիրահարների ամենասիրելի վայրերից է: 

21. Հարավային Ամերիկայի Ռորայմա լեռը

Ռորայմա լեռը գտնվում է Բրազիլիա, Վենեսուելա և Գայանա պետությունների սահմանագծին: Հեռավոր դիրքի պատճառով բարձրավանդակը ունի իր ուրույն կենդանական ու բուսական աշխարհը: 

22. Ծառերին բարձրացած այծեր Մարոկկոյում  

Սրանք պարզապես քաղցած այծեր են, որ բարձրացել են ծառերի վրա: