Նյու Դելիում անհայտ անձինք բռնաբարել են դանիացի զբոսաշրջիկին


20:21 , 15 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Դանիացի կին զբոսաշրջիկը ենթարկվել է խմբակային բռնաբարության Հնդկաստանի մայրաքաղաքի կենտրոնում այն բանից հետո, երբ մոլորվել է ու տեղացիներին խնդրել օգնել գտնելու իր հյուրանոցը: Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը: 

Հարձակումը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան, իսկ հաջորդ օրը կինը հեռացել է Հնդկաստանից՝ հրաժարվելով անցնել բժշկական քննություն: Այդուհանդերձ, ոստիկանությունը սկսել է հետաքննել դեպքը և արդեն հարցաքննել է 15 մարդու: