16:36 , 15 հունվար, 2014Panorama.am-ը գրում է.
Լիբիայի միլիսների (տարբեր խմբավորումների զինված ջոկատներ) հրամանատար, ինքնահռչակ Կիրենաիկա ինքնավարության քաղբյուրոյի ղեկավար Իբրահիմ Ջադրան, ով 2013 թվականի հուլիսից արգելափակել է Լիբիայի արևելյան նավթահորերը, հայտարարել է, որ իր տրամադրության տակ ունի 23 հազար զինված մարտիկ և մոտ ժամանակներս մտադիր է ինքնուրույն սկսել «սև ոսկու» արտահանումը:
«Մենք այս կառավարության մի մասն էինք կազմում նախքան դրա ակնհայտ կոռումպացված դառնալը և երբ մեզ համար հստակ դարձավ, որ այդ կառավարությունը վստահելի չէ ու չի կարող պետություն վերակառուցել: Այդ պատճառով մենք մեր նահանգն անկախ հռչակեցինք և սկսեցինք կռվել մեր իրավունքների համար»,-CNN-ի եթերում ասել է Ջադրան` ավելացնելով, որ իր տրամադրության տակ ունի 23.000 զինյալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ