14:55 , 15 հունվար, 2014Panorama.am-ը գրում է.
ՀՀ տարածքային կառավարման նախարարության 2013թ-ի հիմնական գործունեությունն ուղղված է եղել տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման համակարգերի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, նախարարության գերակա խնդիրների իրականացմանը: Այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը` ամփոփելով նախարարության 2013թ. գործունեության արդյունքները:
Նրա խոսքերով` նախորդ տարի համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված 107.4 մլրդ դրամի դիմաց կազմել են 105.7 մլրդ դրամ (կատարողականը` 98.4%): 2012 թվականի համեմատությամբ ընդամենը եկամուտների հավաքագրման ցուցանիշն աճել է 10.8 %-ով կամ 10.3 մլրդ դրամով:
Հողի հարկի հավաքագրումը, ըստ Վ.Տերտերյանի, կատարվել է 95.9%-ով. նախատեսված 4.33 մլրդ դրամի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 4.16 մլրդ դրամ: Նշվեց նաև, որ 2012 թ.-ի համեմատությամբ հավաքագրման ցուցանիշը նվազել է 1.3.%-ով կամ 53.8 մլն դրամով:
Ինչ վերաբերում է գույքահարկի հավաքագրմանը, ապա այն կատարվել է 100.9%-ով, ինչը 2012 թ-ի համեմատությամբ աճել է 5.6 %-ով կամ 680 մլն դրամով:
Անդրադառնալով աշխատավարձերի նախկին տարիների կուտակված պարտքերի մարմանը, Վ.Տերտերյանը հայտնեց, որ 2008թ. հունվարի 1-ի դրությամբ ձևակերպված շուրջ 2.3 մլրդ դրամ պարտքերից 2013թ. դեկտեմբերի 31 -ի դրությամբ առկա է մոտ 36.3 մլն դրամ պարտք։ 2013թ. ընթացքում պարտքի մարում է կատարվել 68,9 մլն դրամի չափով:
Նրա խոսքերով` 2013 թ. 9 ամսում պետական բյուջեի և միջազգային վարկերի միջոցներով հանրապետությունում իրականացվել են 48 մլրդ դրամի կապիտալ ներդրումներ, որից 67,1%-ը`մարզերում, իսկ 32,9%-ը՝ Երևան քաղաքում: Իսկ 2008 թվականին իրականացվել են շուրջ 63,7 մլրդ դրամի կապիտալ ներդրումներ, որից մարզերում` 47,2%-ը, իսկ Երեւանում՝ 52,8%:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ