Թուրք լրագրողները կհարգեն Հրանտ Դինքի հիշատակը


05:22 , 16 հունվար, 2014

Tert.am-ը գրում է.

«Թուրքիայի լրագրողների հանրությունը» հունվարի 20-ին կոգեկոչի «Ակօս» շաբաթաթերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի հիշատակը, տեղեկացնում է Star թերթը։

Հիշատակի արարողությունը տեղի կունենա «Մասնագիտության մեջ հետք թողածները» խորագրով համաժողովի շրջանակներում։

Միջոցառմանը հրավիրված են «Ակօս»-ի խմբագիր Ռոբեր Քոփթաշը, պարբերականի սյունակագիր Կարին Քարաքաշը, T24 կայքի սյունակագիր Այդըն Էնգինը։

Հրանտ Դինքը ծնվել է 1954թ.-ի սեպտեմբերի 15-ին՝ Մալաթիայում։ Կրթությունը ստացել Ստամբուլում, մասնագիտական գործունեությունը սկսել 1990-ականներին՝ հայալեզու «Մարմարա» թերթում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ