Կյանքում միշտ հարկավոր է հիշել այս 10 իրողությունների մասին


15:20 , 15 հունվար, 2014

1. 80/20-ի կանոն (Պարետոյի օրենք)


Մեր արդյունքների և հասույթի 80%-ը ստանում ենք մեր գործունեության միայն 20%-ի շնորհիվ: Մեր կատարած գործողությունների մեծամասնությունն իրականում այնքան էլ կարևոր չէ, այդ պատճառով մենք պետք է օպտիմալ կերպով օգտագործենք ժամանակը: Մտածեք՝ 80% գրեթե անպետք աշխատանք է:

2. Պարկինսոնի օրենք

Այն, ինչ Ձեզ հարկավոր է, Դուք կարող եք անել շատ ավելի արագ: Որքան շատ ժամանակ եք հատկացնում առաջադրանքին, այնքան ավելի երկար այն կկատարեք: Եթե Դուք հակված եք թողնել գործերը վերջին օրվան, ապա նույնիսկ եթե երկու ամիս շուտ սկսեք նախապատրաստական աշխատանքները, միևնույնն է, աշխատանքը Դուք անելու եք վերջին երկու օրը:  

3. Սկզբում տվեք, իսկ հետո ստացեք

Եվ հենց այս հերթականությամբ, այլ ոչ թե հակառակը: Ժամանակի ընթացքում Դուք ավելի շատ եք ստանում, քան տվել եք: Աշխարհում ամեն վայրկյան ի կատար են ածվում երազանքներ: Վաղը կարող է կատարվել և Ձերը: Արժանավոր արարքներ կատարած մարդը երբեք չի ստացել ավելի քիչ, քան տվել է:

4. Սխալներն ու անհաջողությունները տխրելու առիթ չեն

Դրանք թույլ են տալիս անգնահատելի փորձ ձեռք բերել, բազմաթիվ նոր տեղեկություններ իմանալ և հաջողակ դառնալ: Կյանքում հաջողությունը հաճախակի գալիս է այն դեպքում, երբ մարդ բազմիցս անհաջողություններ է ունենում և սխալներ գործում: Պետք է համառ լինել:

5. Հեշտությամբ հաստատեք ծանոթություններ և ազատ շփվեք

Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ Ձեզ այնպես զգացեք, կարծես այնտեղ Ձեր լավագույն ընկերներն են: Եթե շփումն այդ տրամադրվածությամբ սկսեք, ապա ավելի վստահ, անկաշկանդ կլինեք և կտրամադրեք ուրիշներին Ձեզ հետ շփման: Հիշեք, որ շատ կարևոր է առաջին պոզիտիվ տպավորությունը:

6. Ձեր վերաբերմունքը փոխում է իրականությունը  

Վատատեսությունը կարող է թաքնվել իրատեսության դիմակի տակ: Մյուս կողմից հարկավոր չէ միշտ այդպիսին լինել, ժամանակի ընթացքում մենք սովորում ենք գտնել միայն այն, ինչ փնտրում ենք:

7. Երախտագիտությունը հասարակ տարբերակ է երջանիկ զգալու համար

Դա հիանալի միջոց է շրջապատող իրականության հանդեպ դրական վերաբերմունքը պահելու և կարևոր նպատակների վրա կենտրոնանալու համար: Այդպես դուք նաև կերջանկացնեք այլոց, որից ավելի երջանիկ կդառնաք:

8. Ձեզ ուրիշների հետ մի համեմատեք 

Եթե Դուք Ձեզ համեմատում եք ուրիշների հետ, ապա թույլ եք տալիս արտաքին աշխարհին կառավարել Ձեզ: Ավելի արդյունավետ է համեմատվել սեփական անձի հետ, որպեսզի տեսնեք, թե ինչ առաջխաղացում և ձեռքբերումներ եք ունեցել:

9. Կառավարեք Ձեր վախերը

Մեր վախերի 80-90% երբեք իրականում տեղի չեն ունենա: Նրանք գոյություն ունեն միայն մեր երևակայության մեջ: Տագնապը և անհանգստությունը ժամանակի իզուր վատնում են:

10. Ամեն ինչ շատ լուրջ մի ընդունեք

Այսօր Ձեր ունեցած խնդիրների մեծամասնությունը Դուք դժվար թե հիշեք մի քանի տարի անց: Եթե չափազանց լուրջ վերաբերվեք ինքներդ Ձեզ, Ձեր մտքերին և էմոցիաներին, ապա ուղղակի ուժասպառ կլինեք: Կարողացեք հանգստանալ և կտեսնեք, թե դա ինչպես կազդի Ձեր տրամադրության վրա: