12:30 , 15 հունվար, 20141in.am-ը գրում է.
Թուրքիայում ժողովրդավարությունը վտանգի տակ է: Ինչպես հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը, նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Էրդողանի խոսքերով՝ Թուրքիայում անցկացված հակակոռուպցիոն գործողություններն ուղղված են ոչ միայն իշխող կուսակցության, այլ նաև ամբողջ երկրի դեմ:
«Եթե չկանգնեցնենք խմբավորումների գործունեությունը, որոնք ցանկանում են թուլացնել կառավարությունը, ապա այդ գործողությունները հետագայում կկրկնվեն»,- ասել է Էրդողանը:
Նրա խոսքերով՝ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները հեղաշրջման փորձ են և ուղղված են ՏԻՄ ընտրությունների խափանմանը, որոնք նշանակված են մարտին: Էրդողանի խոսքերով՝ Թուրքիան կհաղթահարի այս խնդիրները: