12:06 , 15 հունվար, 2014
Վեհացած եւ մաքրման ենթարկված մարդու հոգում մենք երբեք չենք գտնի ոչ գարշություն, ոչ թաքուն այլասերում: Երբ էլ նրա վրա հասնի այսպես կոչված մարդկային ճակատագիրը, կյանքը չի ավարտվի, ինչպես ողբերգակի մասին են ասում, թե նա թողեց բեմը` չավարտելով եւ մինչեւ վերջ չխաղալով դերերը, այլ նրա մոտ սկիզբ կառնի նոր եւ իրական, ճշմարիտ, փառավորյալ կյանքը:
Նրանում չկա ոչինչ ստրկական, ստիպողական, չկա աներեսություն, օտարացում, չկա ոչինչ նախատինքի արժանի լույսից վախեցող:
Կան շատ այլ բաներ, որոնց առնչությամբ չենք կարող ասել. «Ես դրանց համար չեմ ծնված»: Պետք է դրսեւորել այն հատկանիշները, որոնք ամբողջությամբ կախված են մեզանից` անկեղծություն, լրջություն, դիմացկունություն, քամահրանք՝ հաճույքների նկատմամբ, չափավորություն՝ պահանջմունքներում, բարյացակամություն, ազատություն, համեստություն, դատարկախոսության եւ մեծամտության բացակայություն եւ Աստծու ազնիվ սեր, ինչպես զավակը ծնողին....
Պետք է նաեւ մտածել, որ դեռ շատ բաներում էլ մեզ կարող էինք դրսեւորել` չվկայակոչելով բնական անընդունակությունը եւ, այնուամենայնիվ, կամավոր կերպով մնում ենք նախկին մակարդակին: Կամ մի թե մեզ ընդունակությունների բացակայությունն է պարտադրում նաեւ, որ տրտնջում ենք, ժլատություն անում, շողոքորթում....
Մեզ պարզապես հարկավոր է մեկ բան՝ ազնվություն եւ անկեղծություն ինքներս մեր նկատմամբ, մեր ընկերոջ եւ, ամենակարեւորը՝ Աստծու:
Սիրով եւ աղոթքով` Տ.Հեթում քահանա Թարվերդյան