Եթե նախագահը չի պաշտպանել իր ենթակային, ապա չի պաշտպանի նաև ՀՀ մնացած քաղաքացիներին


19:28 , 19 հունիս, 2012

Հարսնաքարում կատարվածը շարունակությունն է Գագիկ Բեգլարյանի վարքագծի: Եթե Սերժ Սարգսյանը չի պաշտպանել իր անմիջական ենթակայության տակ գտնվող աշխատողին, նա նաև չի պաշտպանի ՀՀ մնացած քաղաքացիներին: Նա նաև չի թողնի, որ քաղաքացիներին պաշտպանի արդարադատության համակարգը՝ ինչպես Բեգլարյանի դեպքում: Կարծես Հայաստանում փողոցը կամաց կամաց դառնում է երկրի հարցերից հարցը լուծելու միակ տեղը: