«Երեխու ձեռքերը սաղ այրված են, վրան հանգցված ծխախոտի հետքեր կան ու ծեծված է»


12:01 , 15 հունվար, 2014

Galatv.am-ը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԼՂՀ Քարվաճառի տարածքում գտնվող Չոփռլուի զորամասից ծանր վիճակով զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ժամկետային զինծառայող Մհեր Խլղաթյանը, վերջինիս ծեծի են ենթարկել զորամասում: ԳԱԼԱ-ն զրուցել է զինվորի հարեւանների հետ, ովքեր պատմել են. «Մհերը շատ խելոք երեխա է, իրա նման բարի, բարեխիղճ երեխա չկա: Ես զարմանում եմ, որ էդ ձևի մարդուն կարելի է ծեծել»:

Տեղեկություններ ունեն, ըստ որի զինվորին ծեծի են ենթարկել սպաները այն պատճառով, որ վերջինս վազել չի կարողացել, թոքերի հետ կապված խնդիրներ է ունեցել, բուժվել է զորամասի բուժկետում. «Երեխու ձեռքերը սաղ այրված են, վրան հանգցված ծխախոտի հետքեր կան ու ծեծված է, շատ վատ վիճակի: Խնդիրը սպաների հետ է եղել, ծառայողները իրեն չեն ծեծել: Հիվանդ վիճակում ելել է պլաց, ուշաթափվել ընկել է գետնին»,- նշում է զինվորի հարևան Արտակ Գրիգորյանը: Որդին 16 տարեկան է, անկեղծանում է, այս դեպքից հետո տարակուսել է, թե ինչպես է որդուն ուղարկելու ծառայության: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ