Հիպերռեալիստական քանդակներ՝ փայտի մեկ կտորից (լուսանկարներ)


11:53 , 15 հունվար, 2014

Ռենդոլ Ռոսենթալի արվեստի աշխատանքների թեման երբեմն կարող է աննշան թվալ: Հին թերթերի ու ամսագրերի կույտերը, պատկերապատումների գրքերի հավաքածուները արկղի մեջ, ծրարներ՝ տարբեր թղթադրամների կույտերով, սակայն դրանք դիտելուց հետո պարզում ես, որ այն, ինչին դու նայում էիր իրականում, սպիտակ սոճուց քանդակներ են, որոնց վրա մեծ վարպետությամբ պատկերված են ակրիլով նկարներ: Սրանք այն միակ նյութերն են, որոնց միջոցով արվեստագետը կարողանում հիպերռեալստական արվեստի գործեր ստեղծել: Պետք է նաև նշել, որ իր աշխատանքները ստեղծելիս արվեստագետը որևէ լուսանկար կամ մոդել չի օգտագործում, այլ միայն իր մտքում եղած ամեն մի առարկայի պատկերի արտացոլանքը:

Ռոսենթալին ավարտել է Քրնեգիի տեխնոլոգիաների ինստիտուտը ու 1960-ակաների երկրորդ կեսին ներկայացրել իր սյուրռեալիստական գեղանկարնեերի առաջին ցուցահանդեսը: Նա այս ոճի գեղանկարների վրա կենտրոնացած էր մինչև 80-ականներ, իսկ դրանից հետո նրա ուշադրությունը գրավեց ճարտարապետական դիզայնն ու ռեալիստական քանդակագործությունը: Հենց այս ոլորտում է, որ նա այժմ ստեղծագործում է, իսկ նրա ապշեցուցիչ գործերը դիտեք ստորև: