Սնոուդենը կդառնա Մամուլի ազատության հիմնադրամի տնօրենների խորհդի անդամ


11:28 , 15 հունվար, 2014

Lragir.am-ը գրում է.

Էդվարդ Սնոուդենը կդառնա Մամուլի ազատության հիմնադրամի տնօրենների խորհդի անդամ: Այս մասին նշված է կազմակերպության պաշտոնական կայքում:

Հիմնադրամի հիմնադիր և ռազմական վերլուծաբան Դանիել Էլսբերգը որոշումը բացատրել է այն բանով, որ Սնոուդենի շնորհիվ ամերիկացիները հնարավորություն են ստացել բաց քննարկում ծավալել ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության լրտեսական ծրագրերի մասին: Նա նաև ընդգծել է Սնոուդենի արարքի համարձակությունը և նրան անվանել է «իր անձնական հերոս»:

Մամուլի ազատության հիմնադրամը ստեղծվել է 2012 թվականին: Կազմակերպության նպատակներից է «ագրեսիվ լրագրությանն աջակացությունը, որն աշխատում է հասարակության շահերի համար թափանցիկության և պատասխանատվության հասնելու համար»: