Ուկրաինայի կառավարությունը ՄՄ մասնակից երկրների հետ կքննարկի համագործակցության ծրագիրը


11:15 , 15 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Ուկրաինայի նախարարների կաբինետը Մաքսային միության մասնակից երկրների հետ մտադիր է քննարկել և հաստատել համագործակցության ծրագիրը մինչև 2020թ. ընկած ժամանակաշրջանը: Որպես զեկուցող հանդես կգա տնտեսական զարգացման և առևտրի նախարար Իգոր Պրասոլովը: 

Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով կառավարությունում իր աղբյուրին, խոսքը, մասնավորապես, Ուկրաինայի ներքին առևտրի ծրագրի զարգացման մասին է՝ մինչև 2016թ. ընկած ժամանակահատվածը:

«Նիստին կքննարկվի բարեփոխման և պաշտպանության-արդյունաբերական համալիրի զարգացման պետական թիրախային ծրագրի կոնցեպտի հաստատման հարցը մինչև 2017թ., ինչպես նաև թեթև ավտոմեքենաշինության զարգացման տնտեսական ծրագրի կոնցեպտը մինչև 2020թ.»,- ասել է գործակալության զրուցակիցը: