11:02 , 15 հունվար, 2014ԱՄՆ Յեյլի համալսարանի նեյրոֆիզիկոս-հոգեբան Խոսե Դելգադոն (1915-2011թթ.) աշխարհում հայտնի է Էլեկտրական ազդակների միջոցով ուղեղի կառավարման իր հետազոտություններով:
Նրա հետազոտություններից ամենահայտնին, թերևս, 1960-ականներին Իսպանիայի Կորդոբա բնակավայրում ցլի հեռահար կառավարման փորձարկումն էր՝ կենդանու գլխուղեղում ներդրված էլեկտրոդային իմպլանտի միջոցով:
Դելգադոն արենա է դուրս գալիս ցլի հետ՝ իր ձեռքում պահելով կառավարող վահանակը ու, երբ ցուլը արագությամբ սլանում է դեպի նա, Դելգադոն ուղղակի սեղմում է կոճակն ու կանգնեցնում կենդանուն:
ԱՄՆ ԿՀՎ-ի գաղտնի փաստաթղթերի նշմամբ` Դելգադոյի հետազոտությունների հաջողությունները պետք է նաև մարդկանց վրա կիրառվեին՝ փորձարկումներ իրականացնելու համար:
Դելգադոյի փորձարկման տեսանյութը դիտեք ստորև: