10:54 , 15 հունվար, 2014
Panarmenian.net-ը գրում է.
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի ԱԳ նախարար Դիդիե Բուրկհալթերը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ւգոր Պոպովի (Ռուսաստան), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքի հետ (ԱՄՆ) Բեռնում: Հանդիպման ժամանակ քննարկվել է Շվեյցարիայի, որպես ԵԱՀԿ գործող նախագահի, և Մինսկի խմբի համագործակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Դիդիե Բուրկհալթերը երախտագիտությունն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ միջնորդական ջանքերի համար: Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը:
Համանախագահներն ու դեսպան Կասպրշիկը նաև հանդիպում են ունեցել Շվեյցարիայի ԱԳՆ պետքարտուղար Իվ Ռոսիեի հետ, հայտնում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը: