09:37 , 15 հունվար, 2014Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի կալանքի ժամկետն երկու ամսով երկարաձգվեց, թեև նրա մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականցվում։
Սա նման է հաշվեհարդարի, որ իշխանությունը տեսնում է մարդու նկատմաբ, ով ակտիվորեն պայքարում էր ազատամարտիկների սոցիալական իրավունքների համար։
Սա նաև վերաբերմունք է արցախյան ազատամարտին, հաղթանակ գաղափարի արժեզրկում։
Եվ նման «շռայլություն» իրեն թույլ է տալիս երկիր, որը գտնվում է կիսապատերազմական վիճակում։